Բավ է պառակտվել
25-03-2021 13:20

Ադրբեջանցիներն ամբողջությամբ ավիրել են հայկական եկեղեցին – BBC

ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովը հրապարակել է Ադրբեջանի հերթական վանդալիզմի ապացույցները:

«Մենք խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից մշակութային հանցագործության հերթական ակտը: Ըստ BBC- ի, հայկական եկեղեցին ամբողջությամբ ավիրվել է ադրբեջանցիների վերահսկողության տակ հայտնվելուց հետո: Այս նույն եկեղեցին վանդալիզմի էր ենթարկվել վերջին ագրեսիայի ընթացքում», - նշված է կազմակերպության թվիթերյան էջում:

Ըստ աղբյուրների, խոսքը Հադրութի շրջանի Սուրբ Աստվածածին եկեղեցու մասին է:

Արցախյան պատերազմի ավարտից և տարածքների մի մասը Ադրբեջանի կողմից օկուպացվելուց հետո հայկական մշակույթի հուշարձանների դեմ վանդալիզմի բազմաթիվ ապացույցներ են հրապարակվել։