Բավ է պառակտվել
20-11-2015 14:41

Ազնավուրն ու մյուս արտիստները «իրենց ուժը ցույց կտան» ԻՊ ահաբեկիչներին

Ֆրանսիացի արտիստները բոլոր քաղաքացիներին կոչ են արել աղմկել այն վայրերում, որտեղ անցյալ ուրբաթ ահաբեկչություններ էին տեղի ունեցել: Բազմաթիվ արտիստներ, որոնց թվում՝ Շառլ Ազնավուրը, կոչ են արել երաժիշտներին, դերասաններին, նկարիչներին և բոլոր փարիզցիներին «իրենց ուժը ցույց տալ» ահաբեկիչներին։ Դեռևս անհայտ են առաջիկա ֆլեշ մոբի մանրամասները, սակայն հայտնի է, որ ավելի քան 100 արտիստ է հավաքվելու «Բատակլան» թատրոնի շենքի և այն սրճարանի մոտ, որտեղ կրակել էին մարդկանց վրա։