Բավ է պառակտվել
28-03-2015 08:39

Շառլ Ազնավուրը 91-ամյակը կտոնի նոր ձայնասկավառակի թողարկմամբ

Անհավատալի է, բայց փաստ է: Շառլ Ազնավուրի նոր ձայնասլկավառակը խանութներում կհայտնվի մայիսի 5-ին`շանսոնյեի 91-ամյա հոբելյանից 2 շաբաթ առաջ, ինչը հոյակապ նորություն է Ազնավուրի մեծաթիվ երկրպագուների համար, որոնք սփռված են ողջ աշխարհով մեկ:  Նրա երկարամյա երաժշտական կարիերան լի է լայնամասշտաբ գործունեությամբ` որպես երգահան, որը նրան մեծ համբավ է բերել: Encores խորագիրը կրող նոր ալբոմում աշխարհահռչակ երաժիշտ Ազնավուրը մեկտեղել է 12 ամբողջովին նոր երգ, որոնք ներկայացնում է՝ որպես նվեր իր միլիոնավոր երկրպագուներին: Բացի այդ, Ազնավուրը պատրաստվում է համերգային շրջագայություն իրականացնել Իսպանիայում, որի շրջանակում երկու համերգ արդեն նախատեսված է` մայիսի 7-ին՝ Մադրիդում և մայիսի 9-ին՝ Սան Սեբաստիանում: