Բավ է պառակտվել
06-05-2014 19:28

Շ.Ազնավուրը՝ Արամ mp3-ին. «Ինձ թվում է՝ շատ ճիշտ ընտրություն է, որ Հայաստանը Դուք եք ներկայացնելու»

«Եվրատեսիլ-2014»-ի հայ աստանյան ներկայացուցչին՝ Արամ MP3-ին հաջողություն է մաղթել աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը: Այս մասին շանսոնյեն գրել է ֆեյսբուքյան իր էջում. «Սիրելի՛ Արամ, Դուք պետք է անցնեք եվրատեսիլյան արկածի միջով: Ինձ թվում է՝ շատ ճիշտ ընտրություն է, որ Հայաստանը Դուք եք ներկայացնելու: Համոզված եմ, որ ի լրումն Հայաստանի ողջ բնակչության, նաև աշխարհասփյուռ հայությունն է հեռուստացույցի առջև ոգևորելու Ձեզ և փոխանցելու իր ջերմությունը։
Մաղթում ենք Ձեզ ամենալավը։ Ես և ընտանիքս փշերին նստած, մատներս խաչած՝ սպասում ենք: Լիահույս ենք, որ Դուք ցույց կտաք, որ 100 տարի անց, այն բանից հետո, որ տեղի է ունեցել մեզ հետ, մենք կրկին կարող ենք լինել միջազգային բեմում»։