Բավ է պառակտվել
12-09-2014 08:25

Ես ցանկանում եմ լինել միակ երգիչը, ով 100 տարեկանում ելույթ կունենա բեմում.Ազնավուր

Հայկական ծագմամբ աշխարհահռչակ ֆրանսիական շանսոնյե Շառլ Ազնավուրն այս շաբաթ ելույթ է ունենալու Լոս Անջելեսի Հունական թատրոնի բեմում: Սա նրա հյուսիսամերիկյան համերգներից առաջինն է լինելու: Այդ կապակցությամբ «The Hollywood Reporter» պարբերականը զրուցել է ֆրանսիական էստրադայի արքայի հետ: Հարցին, թե ինչն է նրան խրախուսում այդքան ջանասիրաբար աշխատել այս տարիքում, երբ մարդկանց մեծամասնությունը թոշակի է անցել, Ազնավուրը պատասխանել է. «Եթե մենք մշտապես չենք աշխատում և չենք իրականացնում ծնված գաղափարները, մենք մտավոր առումով ծերանում ենք, իսկ այդ ամենասարսափելի ծերությունն է: Ծնկների հետ խնդիրներ են լինում, բայց քանի դեռ ուղեղն աշխատում է, ամեն ինչ է աշխատում: Ես դեռ բազմաթիվ ծրագրեր ունեմ 10 տարվա համար: Ես ցանկանում եմ լինել միակ երգիչը, ով 100 տարեկանում ելույթ կունենա բեմում: Այդ հրաշալի կլինի. աշխարհում միակը: Պարզապես հարկավոր է 10 տարի սպասել: Ցավոք, դա շատ կարճ է»: