Բավ է պառակտվել
01-03-2014 10:49

«Արարատի մյուս կողմը» ֆիլմը «À Films ouverts» կինոփառատոնի մասնակից

«À Films ouverts» կինոփառատոնի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ Բելգիայում մարտի 11-23-ին կայանալիք կինոփառատոնում կցուցադրեն Թյուլին Օզդեմիրի «Արարատի մյուս կողմը» ֆիլմը: Ըստ աղբյուրի այս փառատոնը նվիրված է միջմշակութային հարաբերություններին և ռասզմի դեմ պայքարին:
«Արարատի մյուս կողմը» ֆիլմը, որը կցուցադրվի մարտի 11-ին, Բրյուսելում, թուրք կնոջ պատմությունն է, որը փնտրում է իր ինքնությունը: Բրյուսելի իր տնից, որտեղ ինքն ապրել է, կինն ուղեւորվում է Թուրքիա եւ Հայաստան, որից հետո կասկածի տակ է դնում իր մշակութային ժառանգությունը: