Բավ է պառակտվել
15-11-2014 23:29

«Մանկական եվրատեսիլ-2014»-ում Հայաստանը զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը (տեսանյութ)

Քիչ առաջ Մալթայում ավարտվեց «Մանկական եվրատեսիլ-2014-ը»: 151 միավորով հաղթեց Իտալիայի ներկայացուցիչը:
Հայաստանը մրցույթում ներկայացրեց 11-ամյա Բեթթին՝ «Արևի մարդիկ» երգով` ելույթ ունենալով 12 համարի ներքո: Բեթթին հրաշալի ելույթ ունեցավ, չնայած բեմ էր բարձրացել 39 աստիճան ջերմությամբ: Նա զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը` 144 միավորով:
Փոքրիկ Բեթթիին «Արևի մարդիկ» («People of the sun») երգի պատրաստման ընթացքում օգնել են երգահան Մանե Հակոբյանը, խոսքերի հեղինակն Ավետ Բարսեղյանն է, գործիքավորողը` Մարտին Միրզոյանը: