Բավ է պառակտվել
23-02-2015 08:31

«Բըրդմենը» Օսկար է ստացել «Լավագույն ֆիլմ» անվանակարգում

Ռեժիսոր Ալեհանդրո Գոնսալես Ինյարիթուի «Բըրդմեն» ֆիլմը ստացավ ամերիկյան կինոակադեմիայի գլխավոր մրցանակը՝ Օսկարը: Հոլիվուդյան հանգչող աստղի թատերական աղետի մասին կատակերգությունը ճանաչվել է որպես տարվա լավագույն աշխատանք: Բացի այդ Ինյարիթուն արժանացել է մրցանակի լավագույն ռեժիսուրայի համար: «Բըրդմենը» նաև մրցանակներ է ստացել լավագույն սցենարի և օպերատորական աշխատանքի համար (Էմանուել Լյուբեցկի): «Սթիվեն Հոքինգի տիեզերքը» ֆիլմում գլխավոր դերը կատարած Էդդի Ռեդմեյնը ճանաչվել է լավագույն դերասան: «Լավագույն դերասանուհի» անվանակարգում հաղթել է Ջուլիանա Մուրը «Դեռևս Էլիսն եմ» ֆիլմում կատարած իր աշխատանքի համար: Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի է ճանաչվել Պատրիցիա Արքեթը «Պատանեկություն» ֆիլմում դերի համար: Երկրորդ պլանի լավագույն դերասան է ճանաչվել Ջեյ Քեյ Սիմոնսը «Մոլեգնություն» ժապավենում դերի համար: Այս ֆիլմը ստացել է ևս երկու Օսկար լավագույն ձայնայի ռեժիսուրայի և մոնտաժի համար: « «Բուդապեշտ» հոթել» կինոժապավենը Օսկարի է արժանացել է չորս անվանակարգում՝ լավագույն կոստյումների, դիմահարդարման, նկարիչի և երաժշտության համար (կոմպոզիտոր Ալեքսանդր Դեպլա): Ձայնի մոնտաժի համար մրցանակ է ստացել «Դիպուկահարը», իսկ հատուկ հնարքների համար՝ «Ինթերսթելար» գիտաֆանտաստիկ ժապավենը: Լավագույն ադապտացված սցենարի համար Օսկարի է արժանացել «Նմանակման խաղը»: «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում հաղթող է ճանաչվել Պավել Պավլիկովսկու «Իդա» կինոժապավենը, որը առաջ է անցել Անդրեյ Զվյագինցևի «Լևիաթանից»: Լավագույն անիմացիոն ֆիլմն է ճանաչվել «Հերոսների քաղաքը»: Էդվարդ Սնոուդենի մասին նկարահանված «Քաղաքացի չորս» կինոժապավենը Օսկարի է արժանացել «Լավագույն վավերագրական ֆիլմ» անվանակարգում: «Սելմա» կինոժապավենը Օսկարի է արժանացել Քոմմոնի և Ջոն Լեջենդի կողմից կատարած Glory երգի համար, որը ճանաչվել է որպես լավագույնը: