Բավ է պառակտվել
03-03-2021 10:54

Զրույց «Բելգիայի Ձայնի» 9-րդ եթերաշրջանի թեկնածու Հասմիկ Շիրինյանի հետ

Մեր հայրենակից Հասմիկ Շիրինյանն այս հուվարի 12-ին, մասնակցելով «Բելգիայի ձայնի» 9-րդ եթերաշրջանի «կույր լսումներին», հաջողեց գրավել ժյուրիի 4 անդամներից 3-ի ուշադրությունը, որոնց թվում նաև Բելգիայի ամենահայտնի արտիստներից մեկի՝ Լոիկ Նոտեի ուշադրությունը։ Հենց վերջինիս թիմին էլ որոշեց միանալ մեր հայրենակցուհին։

Աս երեքշաբթի Հասմիկը մրցույթի «մենամարտ» էտապում կպայքարի «Գալա համերգներ» փուլն անցնելու համար։ Ով է Հասմիկ Շիրինյանը և ինչպես հայտնվեց այս մրցույթում։ Բացահայտումներն արդեն զրույցի ընթացքում։

-Ո՞վ է Հասմիկ Շիրինյանը
-Ծնվել եմ 1997 թ․ մայիսի 7-ին Հայաստանի մշակութային մայրաքաղաք Գյուրիում։ Իմ ողջ մանկության ընթացքում այս քաղաքն ինձ ոգեշնչել է իր թանգարաններով, թատրոներով և իր գեղարվեստական ցուցահանդեսներով։ 12 տարեկանում ծնողներիս հետ տեղափոխվեցի Բելգիա։ Այժմ բնակվում եմ Բրյուսելում և մասնագիտանում հասարակայնության հետ կապերի ոլորտում։

- Երաժշտական ինչպիսի՞ ճանապարհ ես անցել
Երգը հսկայական տեղ է գրավում իմ կյանքում։ Երգել սկսել եմ դեռ փոքրուց։
Երգի դասերի սկսել եմ հաճախել 17 տարեկանում, երբ ինձ մերժեցին մասնակցել «Բելգիային ձայնին»։ Այնուհետև ինձ խորհուրդ տվեցին աշխատել իմ կատարման ճշգրտության և վոկալյի վրա և վերադառնալ, երբ ինձ պատրաստ կզգամ։ Ես բախտ ունեցա աշխատելու Բելգիայի լավագույն ձայնային մասանգետի հետ, որն էլ ինձ համար բացահայտեց « Jazz Station » ակուբը․ մի վայր, որտեղ ինձ հնարավորություն ընձեռնվեց երգել լավագույն պրոֆեսիոնալ երաժիշտների հետ, շատ ջերմ հանդիսատեսի համար։

-Ինչպե՞ս հայտնվեցիր «Բելգիայի ձայնում»
Երբ 2020 թվականի հունիսին հայտարարվեց «Բելգիայի ձայնի» 9-րդ եթերաշրջանի լսումները, սկզբում ես վարանայում էի, կարծում էի դեռ ամբողջովին պատրաստ չեմ Սակայն ընկերուհուս աջակցության շնորհիվ, վերջապես ուղարկեցի իմ թեկնածությունը՝ ներկայացնելով Բիլ Ուիթերսի «Ain’t No Sunshine երգը։
Բազմաթիվ փուլերից հետո, խմբագրական կազմի անդամներից մեկն ինձ հայտնեց, որ անցել եմ «Կույր լսումների» փուլ։ Ես անչափ ուրախացա և հասկացա, որ երազանանքս կատարվում է։
Այս եզակի հնարավորության համար ես ընտրել էի Լուի Արմսթրոնգի «What a wonderful world ստեղծագործությունը։ Ամբողջ օրվա ընթացքում լարվածությունն ու հուզմունքը չէին լքում ինձ։ Պետք է խոստովանել նաև, որ ես ավելի շատ կենտրոնացած էի ժյուրիի բազկաթոռների վրա քան իմ ձայնի և կատարման։ Անկախ ամեն ինչից, սա մի անհավանական հնարավորություն է, և ես շատ ուրախ եմ այս նախագծին մասնակից լինելու համար։ Իմ մենամարտը եթեր կհեռարձակվի մարտի 2-ին, ժամը 20։30-ին RTBF la Une ալիքով։

-Որո՞նք են քո երաժշտական նախընտրությունները

Երբ ես ավելի երիտասարդ էի, շատ էի լսում ռոք երաժշտություն։ Այս ոճն ինձ միշտ մեծ ուժ և էներգիա է հաղորդել։ Իմ նախընտրելիների ցանկում էին, օրինակ Ավրիլ Լավիյնը, Մերլին Մանսոնը, Metallica, System of a Down, The Pretty Reckless, Black Veil Brides, Nirvana խմբերը։
Ինձ վրա ամենաշատ ազդեցությունը թողել է երգչուհի Լանա դել Ռեյը։ Ես պաշտում եմ վերջինիս պոեզիան, մելամաղձոտ մեղեդիները, վինթեյջ տեսահոլովակները։ Նրա խոսքերն ինձ մտածելու տեղիք են տալիս։ Լանա դել Ռեյի շնորհիվ, այսօր քան երբեք, ես գտել եմ ինքս ինձ։ Նրա արվեստը ինձ վերափոխել և ավելի ուժեղ է դարձրել։

-Իսկ ի՞նչն է կապում քեզ հայկական արմատներիդ հետ
-Ես շատ հպարտ եմ իմ ծագմամբ և ինձ համար մեծ պատիվ է ներկայացնել հայերին այս ծրագրում: Ինձ մեծ հաճույք է պատճառում բոլոր հաղորդագրությունները, որ ես ստանում եմ այն մարդկանցից, ովքեր աջակցում են ինձ և ցանկանում են, որ հնարավորինս հեռու գնամ այս այս նախագծում:
Հուսով եմ, որ կկարողանամ դեռևս հպարտության պահեր պարգևել իմ հայկական համայնքին։

Շուրջ 4000 հայկական հուշարձան ոչնչացման եզրին է․ ԿԳՄՍ նախարար
Ադրբեջանցիներն ամբողջությամբ ավիրել են հայկական եկեղեցին – BBC
Երևանում բացվել է Լեոնիդ Ենգիբարովի անվան պուրակը
Բիյոնսեն դարձել է Grammy մրցանակի ամենատիտղոսակիր կատարողը
«Հասկանալ հայերեն, որպեսզի հասկանալ Աստվածներին»։ Հայտնի այլազգիներից ո՞վ է սովորել հայերեն