Բավ է պառակտվել
10-11-2014 14:35

«Մանկական Եվրատեսիլ»-ում Հայաստանը կներկայան 12-րդը

«Մանկական Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող երգչուհի Բեթթին ելույթ է ունենալու 12-րդ համարի ներքո: Այս մասին տեղեկանում ենք մրցույթի պաշտոնական կայքից:

Մրցույթին մասնակցում է 16 երկրի ներկայացուցիչ, ելույթ են ունենալու հետևյալ հերթականությամբ.

1. Բելառուս
2. Բուլղարիա
3. Սան Մարինո
4. Խորվաթիա
5. Կիպրոս
6. Վրաստան
7. Շվեդիա
8. Ուկրաինա
9. Սլովենիա
10. Մոնտենեգրո
11. Իտալիա
12. Հայաստան
13. Ռուսաստան
14. Սերբիա
15. Մալթա
16. Նիդեռլանդներ

Այսօր արդեն կսկսվեն փորձերը:

Հիշեցնենք, որ «Մանկական եվրատեսիլ» 2014-ը կայանալու է նոյեմբերի 15-ին Մալթայում: Բեթթին ներկայացնելու է «Արևի մարդիկ» (People of the sun) երգը: Երգի պատրաստման ընթացքում Բեթթիին օգնել են երգահան Մանե Հակոբյանը, խոսքերի հեղինակ Ավետ Բարսեղյանը և գործիքավորող Մարտին Միրզոյանը: