Բավ է պառակտվել
16-12-2015 09:07

Բեյոնսեն զբոսանքի է դուրս եկել տոնածառի կերպարով (լուսանկար)

Դեռևս պարզ չէ` կամ Բեյոնսեն չունի տոնական տրամադրություն և փորձում է ստեղծել այն բոլոր հնարավոր միջոցներով, կամ էլ, ընդհակառակը, այնքան լավ տրամադրություն ունի, որ ցանկանում է կիսվել բոլորի հետ:

Հայտնի երգչուհուն նկատել են զբոսանքի ժամանակ բավականին յուրահատուկ հագուստով: Կարծես Բեյոնսեն զգեստավորվել է դիմակահանդես գնալու համար, սակայն իրականում աստղը որոշել է գնումներ կատարել:  
Բնականաբար, նման վառ, աչքի ընկնող կերպարով Բեյոնսեն չէր կարող աննկատ մնալ: