Բեյոնսեն գլխավորել է ամենաազդեցիկ մայրերի վարկանիշային աղյուսակը, որը կազմել է բրիտանական Working Mother կազմակերպությունը:
Երգչուհուց բացի՝ ցուցակում ընդգրկվել են Անջելինա Ջոլին, Վիկտորյա Բեքհեմը, Քերի Վաշինգտոնը, Մադոննան, Բլեյք Լավլին, Ջուլիանա Մուրն ու Ջենիֆեր Լոպեսը:
Բացի այդ՝ վարկանիշային աղյուսակում է հայտնվել նաև Հորդանանի թագուհի Ռանիան, ԱՄՆ առողջապահության նախարար Սիլվիա Մեթյուզ Բերուելը, JP Morgan-ի մենեջեր Մերի Կալահան Էրդոուսը, Yahoo!-ի գլխավոր տնօրեն Մարիսա Մայերը ու այլ հաջողակ ու ազդեցիկ անհատներ:
Working Mother ամսագրի խմբագրի խոսքով՝ մասնակիցների ընտրության ժամանակ ամսագրի աշխատակիցները առաջնորդվել են բազմաթիվ չափորոշիչներով: