Բավ է պառակտվել
26-04-2019 15:46

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բարերարը թանկարժեք ցուցադրանմուշ է ընծայել (լուսանկարներ)

  
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանը համալրվել է նոր արժեքավոր ցուցադրանմուշով՝ 18-րդ դարի վարդապետական գավազանով։

“Մայր Աթոռի ազնիվ բարերար Տիար Աշոտ Թունյանն օրերս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետին է ընծայաբերել հնամենի վարդապետական գավազան”,- տեղեկացվել է թանգարանի ֆեյսբուքյան էջում։

Փղոսկրից, սադափից և փայտից պատրաստված գեղեցիկ գավազանը ստեղծվել է Պարսկա-Հնդկաստանում և թվագրվում է 18-րդ դարով:

Վեհափառ Հայրապետի օրհնությամբ պատմական գավազանը կցուցադրվի “Ալեք և Մարի Մանուկյան” Գանձատանը: