Բավ է պառակտվել
01-02-2014 14:38

ՙՎաստակավոր արտիստներն ինչո՞ւ են հիվանդագին ընդունում նորերին…». Լ.Զուրաբյան

 «Ինչքան շատ ասմունք ու ասմունքողներ լինեն, մենք դրանից միայն կշահենք»: Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց բանաստեղծ Լևոն Բլբուլյանը:
Ասուլիսին հրավիրված մյուս մասնակից, ասմունքող Լիանա Զուրաբյանը մեջբերեց Իսահակյանի խոսքերը. «Ես ձեզ ասում եմ՝ կգա ոգու սով», և ավելացրեց, որ հիմա կա այդ ոգու սովմն ու այդ սովը պետք է ասմունքով, պոեզիայով: Վերջինս անդրադարձավ հաղորդումներից մեկի ընթացքում իր և դերասանուհի Լալա Մնացականյանի միջև տեղի ունեցած ՙբանավեճին՚, որի ընթացքում ասվել էր, որ քանի որ Լիանան համապատասխան կրթություն չունի, ուստի երեխաներ կրթելու իրավունք ևս չունի։
Ասմունքողն էլ իր հերթին նշեց, որ ինքը բանասիրական կրթություն ունի և ասմունքի կենտրոնն էլ իր ուժերով է հիմնել, ՙԱյստեղ կրթում եմ երեխաներին: Վաստակավոր արտիստներն ինչո՞ւ են հիվանդագին ընդունում նորերին»,- ավելացրեց Լիանան: Ըստ նրա, արվեստի բնագավառում շատ է նախանձը, ծայրահեղությունների է հասնում:
Հանդիպմանը ներկա էր նաև երգահան Արտավազդ Բայաթյան, ում խոքով պոեզիայից դրական լիցքեր ենք ստանում: «Թաքնված մի միտք կա, որ պոեզիայի շնորհիվ է մեզ հասնում»,- նշեց բանախոսն ու անդրադառնալով Լալա Մնացականյանի հետ Լիանայի ՙբանավեճին՚, ասաց, թե Լիանա Զուրաբյանը զբաղվում է պոեզիայով, նա պետությունից գումարներ չի գրպանում, և պարտադիր չէ, որ համապատասխան կրթություն ունենա:
Լրագրողների այն հարցին, ըստ որի Լիանայի հանդեպ նման վերաբերմունք գուցե պայամանավորված է իր հանդիասավար լինելու հանագամանքով, Լիանա Զուրաբյանը պատասխանեց. «Ո՞վ հանդիսավար չէ մեր դերասաններից: Վաստակավոր շատ արտիստներ այսօր երեկոներ են վարում ռեստորաններում, սակայն այդ մասին չեն բարձրաձայնում: Այդպիսով արտիստն իր հացն է վաստակում»: Եզրափակելով խոսքը, ավելացրեց, որ ինքն էլ կուզեր միայան սիրած աշխատանքով զբաղվեր. «Շատ կուզենայի, որ կառավարությունը միջոցներ տրամադրեր, և մենք ստիպված չլինեինք հանդիսություններ վարել»,- ավարտեց Լիանա Զուրաբյանը: