Բավ է պառակտվել
30-01-2020 17:59

Ստոկհոլմի կենտրոնի պատկերասրահից կողոպտել են Դալիի տասից ավելի քանդակ

 

Հինգշաբթի օրը Ստոկհոլմի կենտրոնական Էստերմալմ շրջանում գտնվող Couleur պատկերասրահից հափշտակել են Սալվադոր Դալիի տասից ավելի քանդակ։

“Արդեն հիմա պարզ է, որ գողացվել է 10-12 քանդակ, բայց դեռևս դժվար է ասել ճշգրիտ թիվն”,- ասել է պատկերասրահի սեփականատեր Պեդեր Էնստրյոմը։ - Ես ընկճված եմ, ես այնքան երկար պայքարել եմ այս ցուցահանդեսի կազմակերպման համար”։ Ըստ նրա, գողոնի ընդհանուր արժեքը կազմում է միլիոնավոր կրոն (հարյուր հազարավոր դոլար)։

Ոստիկանությունը սկսել է հետաքննությունը և կարծում է, որ պատկերասրահում եղել է առնվազն երկու չարագործ, ովքեր հեռացել են հանցագործության վայրից ավտոմեքենայով։ Պատահարի մանրամասները դեռևս չեն բացահայտվում։ “Գողացվել է մի քանի իր, բայց քննության գաղտնիության նկատառումներից ելնելով ես չեմ կարող նշել գողոնի արժեքը”,- նշել է մայրաքաղաքի ոստիկանության ներկայացուցիչ Տուվե Հեգը։ - Մենք պետք է դեռևս ստուգենք, արդյո՞ք այս վայրում կան տեսախցիկներ, որոնք նկարահանել են պատահարը”։