Բավ է պառակտվել
20-10-2016 16:28

Այլևս ոչ մի ադամանդ և մերկ սելֆիներ. Քիմ Քարդաշյանը փոխում է իմիջը

Ամենայն հավանականությամբ, Քիմ Քարդաշյանը որոշել է վերջ դնել նախկին կենսակերպին։ Keeping Up With The Kardashians–ի 35-ամյա աստղը հիմա այլեւս չի հետաքրքրվում սոցցանցերում սեփական հռչակը տարածելու նախկին մոտեցումներով։ Քիմը հիմա մնում է Բել Էյրում իր տանը կամ մոր՝ Քրիս Ջենների հետ։ Հայուհին չի հեռանում երեխաների կողքից, իսկ նրան 24 ժամ շարունակ թիկնապահ է հսկում։ Քիմը դեռեւս շոկի մեջ է Փարիզում կատարվածից հետո։ «Քիմը դիմանում է, նա աստիճանաբար ուշքի է գալիս, սակայն դեռ ոչ մի ցանկություն չունի վերադառնալ նախկին կենսակերպին, որը վարում էր նախքան այդ։ Մինչ Քանյեն հյուրախաղերի է մեկնել, Քիմը տանից դուրս է գալիս միայն մորը տեսնելու եւ կարեւոր գործնական հանդիպումների համար։ Թիկնապահը նրան մենակ չի թողնում։ Նա ինքը չգիտի, թե ինչ կլինի, ինչպես կփոխի իր կյանքը, բայց որ մտադիր է փոխվել, դա միանշանակ է։ Այլեւս ոչ մի մերկ սելֆի եւ ադամանդներ մենք չենք տեսնի։ Իր ծննդյան օրը՝ վաղը, նա տանն է մնալու եւ նշելու է ընտանիքի հետ։ Քիմը չեղարկել է Լաս Վեգասում ծննդյան օրվան նվիրված երեկույթը»,– հայտնում են աղբյուրները։