Բավ է պառակտվել
19-12-2015 09:20

Բրիջիդ Բարդոն նամակ է գրել Պուտինին

Բրիջիդ Բարդոն բաց նամակ է ուղղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և խնդրել, որ ազատ արձակեն կենդանիների պաշտպան Վիկտորյա Պավլենկոյին: Հիշեցնենք, որ Պավլենկոն մեկուկես տարվա ազատազրկման է դատապարտվել կույր երգչուհի Յուլիա Դյակովայի շունը գողանալու համար: «Աղաչում եմ ձեզ, ազատ արձակեք Վիկտորյա Պավլենկոյին: Նա անարդարության զոհ է դարձել»,- ասված է նամակում: Բարդոն գրում է, որ «հանուն կենդանիների գործելը ոչ թե հանցագործություն է, այլ՝ պարտք»: «Դուք գիտեք, թե որքան եմ կապված Ռուսաստանի ու ռուս ժողովրդի հետ, սակայն այսօր սիրտս կտոր-կտոր է լինում Վիկտորյա Պավլենկոյի նկատմամբ դրսևորված անարդարությունից: Այդ ազնիվ կնոջն ազատազրկման են դատապարտել միայն նրա համար, որ փրկել է մոլորված լաբրադորին: Ինչպե՞ս է ձեր երկրում նման դատական որոշում կայացվել»,- գրել է դերասանուհին: