Բավ է պառակտվել
11-06-2016 10:51

Բրիտանիայի թագուհին երգիչ Ռոդ Ստյուարտին ասպետի կոչում է շնորհել

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդ բրիտանացի երգիչ Ռոդ Ստյուարտին ասպետի կոչում է շնորհել: 71-ամյա Ստյուարտը, ով իր կարիերայի ընթավքում վաճառել է ավելի քան 100 միլիոն ձայնասկավառակ, դարձել է Բրիտանական կայսրության շքանշանի ասպետ «երաժշտության և բարեգործության ոլորտում իր ներդրումների համար»: Երգչի խոսքով, ում այժմ արդեն պետք է պաշտոնապես անվանել սըր Ռոդերիկ, «սա մեծագույն պարգև է, և ես չէի կարող ցանկանալ էլ ավելին»: Պարգևատրվածների թվում է եղել նաև բրիտանացի տիեզերագնաց Տիմոտի Պիկը, ով այժմ գտնվում է Միջազգային տիեզերակայանում: Այնտեղից նա հատուկ ուղերձ է հղել: