Բավ է պառակտվել
08-06-2015 08:30

Բրիտանական ոստիկանությունը հետախուզում է հայտարարել Թոմ Հենքսի տղայի նկատմամբ

Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը հետախուզում է հայտարարել Չեսթեր Հենքսի՝ հոլիվուդյան դերասան Թոմ Հենքսի տղայի նկատմամբ:
Քսանչորսամյա սկսնակ ռեփ երգիչը մեղադրվում է իր հյուրանոցային համարն ավերելու մեջ: Միջադեպը տեղի է ունեցել լոնդոնյան Գատվիկ օդանավակայանի մոտակայքում: Սենյակում կոտրվել է պլազմային հեռոըստացույցը, ջարդ ու փշուր է արվել կահույքը.« Համարին մոտ 1200 ֆունտ սթերլինգի վնաս է հասցվել»,- հայտարարել է ոստիկանության մամլո քարտուղար Սասսեկսան: Ականատեսների վկայությամբ հոլիվուդյան աստղի տղան անկարգություններ է արել համարում մի բրիտանական դերասանի և թեթև բարքի երեք աղջիկների ընկերակցությամբ: Հայտնի է դարձել նաև, որ տղամարդիկ աղջիկներին թմրանյութ են առաջարկել: Թոմ Հենքսի տղային տեսել են նաև գիշերային ակումբում, որտեղ երիտասարդը օղի և շամպայն էր խմում:
Նշենք, որ Չեսթերը 16 տարեկանից պայքարում է թմրանյութերից կախվածության, և հոգեմետ նյութերի օգտագործման դեմ: Անցած տարի նոյեմբերին նա սկսել էր առողջության վերականգնողական շրջան, բայց առանց հաբերի ընդունման դիմացել էր ընդամենը 50 օր: Չեստեր Հենքսը հոլիվուդյան դերասանի չորս երեխաներից մեկն է, նա ավագ որդին է Ռիտա Ուիլսոնի հետ դերասանի ամուսնությունից: