Բավ է պառակտվել
01-02-2017 18:46

Մոսկվայի կոնսերվատորիայում կտեղադրեն Արամ Խաչատրյանի բրոնզե կիսանդրին

 

Մոսկվայի Պյոտոր Չայկովսկու անվան կոնսերվատորիան իր ծննդյան օրվա կապակցությամբ իբրև ընծա կստանա կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի բրոնզե կիսանդրին:
Կիսանդրին հանձնելու արարողությունը նախատեսված է կոնսերվատորիայի 150 ամյակին:
Նախագծի հեղինակն ու նախաձեռնողը հայտնի քանդակագործ, Մոսկվայի նկարիչների միության անդամ, մշակույթների Ազգային հյուպատոս(ԱՄՆ) և Հայաստանի վաստակավոր նկարիչ Միքայել Սողոյանն է, իսկ նվիրատուն՝ Արմեն Սադգյանը: Այս մասին հաղորդվում է կոնսերվատորիայի պաշտոնական կայքում:
Երաժշտական հաստատության համար նշանակալի իրադարձությունը կկայանա 2017թ. Փետրվարին՝ Մոսկվայի կոնսերվատորիայի հյուրասրահում՝ « Սլավոնական կոմպոզիտորներ» կտավի կողքին: