Հաշված ժամեր անց «Եվրատեսիլ-2016» համաեվրոպական երգի մրցույթը հյուրընկալող Ստոկհոլմում մեկնարկելու է մրցույթի առաջին կիսաեզրափակիչ փուլը, որի ժամանակ ելույթ է ունենալու 18 մասնակից:
wiwibloggs.com կայքը հրապարակել է բուքմեյքերական գրասենյակների կանխատեսումները մրցույթի առաջին կիսաեզրափակիչի պոտենցիալ հաղթողների վերաբերյալ:
Ըստ բուքմեյքերների՝ հաղթանակի գլխավոր հավակնորդը Ռուսաստանի ներկայացուցիչ Սերգեյ Լազարևն է, ում կարող է կանգնեցնել ու բաղձալի հաղթանակից զրկել միայն Հայաստանի ներկայացուցիչ Իվետա Մուկուչյանը: Աղբյուրը նկատում է, որ Իվետայի կենդանի կատարումները բուքմեյքերներին ու Team Wiwi-ին համոզեցին, որ նա բոլոր շանսերն ունի առաջին կիսաեզրափակիչում հաղթելու համար: Հիշեցնենք, որ այս տարի մրցույթին մասնակցում է 42 երկիր: Առաջին և 2-րդ կիսաեզրափակիչները կայանալու են մայիսի 10-ին և 12-ին, իսկ եզրափակիչը` մայիսի 14-ին:
Բավ է պառակտվել