Բավ է պառակտվել
10-05-2017 10:40

Արծվիկն ընդգրկվել է « Եվրատեսիլ -2017»-ի առաջատարների ցանկում (Լուսանկար, տեսանյութ)

  

« Եվրատեսիլ -2017»-ին Հայաստանը ներկայացնող երգչուհի Արծվիկը հայտնվել է երգի միջազգային մրցույթի եզրափակչում:
Մայիսի 9-ին Կիևում անցած առաջին կիսաեզրափակչի արդյունքներով Հայաստանի ներկայացուցչուհու հետ եզրափակիչ են դուրս եկել ևս ինը երկրի՝ Մոլդովայի, Ադրբեջանի, Հունաստանի, Շվեդիայի, Պորտուգալիայի, Լեհաստանի, , Ավստրալիայի, Կիպրոսի և Բելգիայի ներկայացուցիչները:
Երգչուհի Արծվիկի ելույթի ընթացքում, ով կատարում էր «Fly With Me» երգը, LED-էկրանների վրա ցուցադրվել են թռչունների հետ կապված հայկական զարդանախշեր և խորհրդանշաններ:
Արծվիկի հետ բեմ են դուրս եկել երկու պարուհիներ, որոնց պարի ոճը նմանեցված էր թռչունների թռիչքի:
Մրցույթի երկրորդ կիսաեզրափակչում, որը կկայանա մայիսի11-ին, ելույթ կունենան Սերբիայի, Ավստրիայի, Մակեդոնիայի, Մալթայի, Նիդերլանդների, Հունգարիայի, Դանիայի, Իռլանդիայի, Սան Մորինոյի, Խորվաթիայի, Նորվեգիայի, Շվեյցարիայի, Բելոռուսի, Լիտվայի, Էստոնիայի և Իսրայելի ներկայացուցիչները:
« Եվրատեսիլ -2017» երգի մրցույթի եզրափակիչը տեղի կունենա մայիսի 13-ին: «Եվրատեսիլ»-ի հիմնադիր-երկրներ Իսպանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան և Բրիտանիան, ինչպես նաև մրցույթը հյուրընկալող Ուկրաինան, ով հաղթել էր անցած տարի, ավտոմատ կերպո եզրափակիչ փուլ են դուրս գալիս:
Բուքմեյքերները Արծվիկին ներառել են երգի միջազգային մրցույթի ֆավորիտների թվում: Այսպես, բուքմեյքերական Williamhill հանրահայտ գրասենյակը «Fly with me» (թռչիր ինձ հետ) երգով Հայաստանի ներկայացուցչի հաղթանակի համար 17,0 գործոնով խաղադրույքներ է ընդունում, ինչը բոլոր մասնակիցների շրջանում չորրորդ ցուցանիշն է:
Մրցույթի առաջատարն ըստ բուքմեյքերների շարունակում է մնալ Իտալիայի ներկայացուցիչ Ֆրանչեսկո Գաբանին, որի հաղթանակի շանսերը գնահատում են 1,73 գործոն: Երկրորդ տեղը մասնագետները հանձնում են Պորտուգալիային (3,25), երրորդը Բուլղարիային (15,0):
Հայաստանը « Եվրատեսիլ մրցույթին մասնակցում է 2006 թվականից: Լավագույն արդյունքները՝ չորրորդ հորիզոնականը, ցուցադրել են երգչուհի Սիրուշոն՝ 2008թ., և Արամ MP3-ը(Արամ Սարգսյան)՝ 2014 թ.: