Բավ է պառակտվել
03-02-2017 13:28

Մոսկվայի կոնսերվատորիայում տեղադրել են Արամ Խաչատրյանի կիսանդրին

Կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի քանդակե կերպարը իբրև ընծա հանձնվել է Պյոտր Չայկովսկու անվան Մոսկվայի կոնսերվատորիային: Այն տեղադրվել է ուսումնական հաստատության Մեծ դահլիճի նախասրահում:
Քանդակի հեղինակը Մոսկվայի նկարիչների միության անդամ, Հայաստանի վաստակավոր նկարիչ , քանդակագործ Միքայել Սողոյանն է, իսկ նվիրատուն՝ Արմեն Սադգյանը:
« Մեր անվանի կոմպոզիտորները, դիրիժորները, կատարողները մարմնավորում են մեր՝ արդեն տարբեր երկրների պատմությունները, և չնայած դրան համագործակցության այնպիսի օրինակ են, որը մեզ պետք միավորի հիմա՝ մեր իրականությունում և մեր ապագայում»,- հանդիսության ժամանակ նշել է ՌԴ մշակույթի նախարարի տեղակալ Ալեքսանդր Ժուրավսկին:
Երկու երկրների մշակույթների սիմվոլիկ միավորման մասին խոսում է նաև այն փաստը, որ Խաչատրյանի երկրորդ կիսանդրին, որը ստեղծվել է նախագծի շրջանակներում՝ բացվելու է Հայաստանի մայրաքաղաքում:
« Մեկ շաբաթ առաջ Արամ Իլյիչի կիսանդրին մեկնել է Երևան: Դրա բացումը լինելու է հունիսի 6-ին՝ կոմպոզիտորի ծննդյան օրը»,- հայտնել է քանդակի հեղինակը:
Սողոյանի խոսքով նախագծի համար գաղափարական ոգեշնչում է եղել դաշնակահար Դենիս Մացուևը: Նա նաև ներկա է եղել կիսանդրու հանձնման արարողությանը.« Այնպես է համընկել, որ մենք Ալեքսանդր Սլադկովսկու հետ ( նկարիչ, Թաթարստանի Հանրապետության սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր ) այսօր այստեղ համերգ ունենք, և իհարկե, Ալեքսանդր Վիտալևիչը հարգանքի տուրք կմատուցի և կոմպոզիտր Արամ Իլյիչ Խաչատրյանին նվիրված անակնկալ կանի,- նշել է երաժիշտը:

Արամ Խաչատրյանը (1903-1978) ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1954), դիրիժոր, և XX-րդ դարի մեծագույն կոմպոզիտորներից է: Նա երեք բալետի, երեք սիմֆոնիայի, վեց կոնցերտի և բազմաթիվ վոկալ, երգչախմբային, գործիքային և ծրագրային երաժշտությունների հեղինակ է: Նա երաժշտություններ է գրել նաև ֆիլմերի և ներկայացումների համար:
Հայկական ՍՍՀ-ի պետական հիմնի հեղինակն է (1944):
Նա արժանացել է մի շարք պարգևների և կոչումների, որոնց թվում են. Սոցիալիստական աշխատանքի հերոս (1973), Լենինյան մրցանակ (1959), Ստալինյան չորս մրցանակ (1941, 1943, 1946, 1950), և ԽՍՀՄ-ի Պետական մրցանակ(1971):
Արամ Խաչատրյանը Մոսկվայի կոնսերվատորիայի շրջանավարտ և պատվավոր պրոֆեսոր էր: