Բավ է պառակտվել
13-05-2022 18:50

50 Cent-ը, ZAZ-ը և Led Zeppelin Symphonic-ը ելույթներ կունենան Երևանում․ սպասվում են նաև այլ աստղեր

«Հայա» փառատոնի հիմնադիր Սոնա Հովհաննիսյանը հաստատել է ճանաչված կատարողներ ZAZ-ի, 50 Cent-ի և Led Zeppelin Symphonic-ի համերգների անցկացումը Երևանում։ Ուրբաթ օրը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա պատմել է նոր փառատոնի մասին.

«Այսօր մենք պաշտոնապես ասում ենք՝ այո, գաիս են, հունիսի 25-ին տեղի կունենա ֆրանսիացի երգչուհի ZAZ-ի համերգը, հուլիսի 1-ին՝ ամերիկացի հայտնի ռեփեր 50 Cent-ի համերգն, ով Հայաստան կժամանի իր ողջ թիմով, իսկ հուլիսի 9-ին Ելույթ կունենա Led Zeppelin Symphonic-ը, որը հիմնադրվել է լեգենդար խմբի անդամների կողմից»,- ասել է նա։

Հովհաննիսյանն ասել է, որ «Հայա»-ն «Երևանյան հեռանկարներ» փառատոնի շարունակությունն է։ Դրա առաքելությունն է ներկայացնել Հայաստանը որպես խաղաղ, զարգացող և ծաղկող երկիր՝ փառահեղ ապագայով։

«Առաջիկա օրերին մենք կհայտարարենք սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին «Հայա» փառատոնի շարունակության մասին, որը մեծ նույնպես մեծ ցնցում կառաջացնի, քանի որ կհնչեն այնպիսի անուններ, որ դարձյալ երազանք ու անհավանական են թվում»,- հայտարարել է նա։

Փառատոնի հիմնադիրն ընդգծել է, որ համերգները անցկացնելու համար կօգտագործվի «Հրազդան» մարզադաշտի դաշտը, իսկ 50 Cent համերգի ժամանակ նաև որոշ տրիբունաներ։ Նա վստահեցրեց, որ մարզադաշտը ընդունակ է նման մասշտաբային համերգներ հյուրընկալել։ Նրա խոսքով, այս պահին տարվում են միջոցառումների նախապատրաստական աշխատանքները։

«Ես ուրախ եմ, որ մենք քաղաքին կվերադարձնենք այս մարզադաշտն այլ տեսանկյունով, և դա փայլուն տեղ կլինի», - ասել է նա:

Հովհաննիսյանն ասել է, որ փառատոնին ներկա կլինեն նաև պատվավոր հյուրեր, որոնց թվում կարող են լինել հոլիվուդյան աստղեր։

Նա ընդգծել է, որ փառատոնը պետության կողմից աջակցություն չի ստացել, սակայն հույս է հայտնել, որ կգա այն պահը, երբ կսկսվի այդ համագործակցությունը։