Բավ է պառակտվել
09-02-2015 13:47

Grammy-2015 մրցանակաբաշխության արարողությունը (լուսանկարներ)

Լոս Անջելեսում հայտարարել են Grammy-2015 մրցանակաբաշխության հաղթողներին: Երեկոյի առաջատարը դարձավ Սեմ Սմիթը, ով միաժամանակ ստացավ չորս արձանիկ: Նախորդ գիշերը արվեստի և մշակույթի աշխարհում հիրավի հիշարժան իրադարձություն դարձավ: Երկու խոշորագույն մրցանակաբաշխությունները անցնում էին Ատլանտյան օվկիանոսի երկու ծայրերին՝ Կինոյի և թատերական արվեստների բրիտանական ակադեմիայի և Grammy-2015 մրցանակաբաշխությունները: Grammy-2015-ի հյուրերին և թեկնածուներին ավանդաբար ընդունում էր Staples սպորտային և զվարճանքի կենտրոնը: Արարողությունը հերթական անգամ վարեց ռեփեր Էլ Էլ Քուլ Ջեյը: Պաշտոնական մասը սկսվեց Մոսկվայի ժամանակով ուղիղ ժամը 4-ին: Շատ լուրեր էին պտտվում այն մասին, թե ով է բացելու մրցանակաբաշխությունը: Արդյունքում առաջինը բեմին հայտնվեցին AC/DC երաժիշտները, ովքեր կատարեցին իրենց Highway To Hell հիթը: Բացի այդ երեկոյի ընթացքում արարողության ժամանակ ելույթ ունեցան Ռիհաննան, Քանյե Ուեսթը, Գվեն Սթեֆանին և, իհարկե, Մադոննան: Ի դեպ, վերջինիս համարը տեղի է ունեցել Living For Love նոր տեսահոլովակի հիման վրա, որում նա նկարահանվել է Ուլյանա Սերգեյենկոյի հեղինակած հագուստով: Ինչ վերաբերվում է հաղթողներին, ապա քննադատների պնդմամբ, անակնալ տեղի չի ունեցել: Հաղթողների ցուցակը տես ներքևում:

 

Տարվա ալբոմ՝ Բեք - Morning Phase

Տարվա երգ՝ Ջեյմս Նեյփիր, Ուիլյամ Ֆիլիփս և Սեմ Սմիթ - Stay With Me

Տարվա ձայնագրություն՝ Սեմ Սմիթ - Stay With Me

Փոփ ստեղծագործության լավագույն մենակատարություն՝ Ֆարել Ուիլյամս – Happy

Լավագույն վոկալային փոփ ալբոմ՝ Սեմ Սմիթ - In The Lonely Hour

Լավագույն ուրբան ալբոմ՝ Ֆարել Ուիլյամս - G I R L

Լավագույն քանթրի ալբոմ՝ Միրանդա Լամբերթ – Platinum 

Լավագույն ռոք ալբոմ՝ Բեք - Morning Phase

Լավագույն ռոք կատարում՝ Ջեք Ուայթ – Lazaretto

Լավագույն ռոք երգ՝ Ain't It Fun — Paramore

Լավագույն նոր արտիստ՝Սեմ Սմիթ

Լավագույն R&B ալբոմ՝ Թոնի Բրեքսթոն և Բեբիֆեյս - Love, Marriage & Divorce

Լավագույն R&B երգ՝ Բեյոնսե և Ջեզ Զի - Drunk In Love

Լավագույն ավանդական վոկալային փոփ ալբոմ՝ Cheek to Cheek – Թոնի Բեննեթ և Լեդի Գագա

Լավագույն դուետային կամ խմբակային կատարում՝ Say Something — A Great Big World և Քրիսթինա Ագիլերա

Լավագույն մեներգային քանթրի կատարում՝ Something in the Water – Քերրի Անդերվուդ

Լավագույն քանթրի դուետային կամ խմբակային կատարում՝ Gentle on My Mind — The Band Perry

 

Լավագույն քանթրի երգ՝ I'm Not Gonna Miss You – Գլեն Քեմփբըլ

Լավագույն սինգլ՝ i - Քենդրիկ Լամար

Լավագույն ռեփ վոկալային զուգերգ՝ The Monster – Էմինեմ և Ռիհաննա: