Բավ է պառակտվել
27-04-2015 10:59

Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին ընդգրկվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի ցանկում

Վանա լճի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցին ընդգրկվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ժամանակավոր ցանկում։  Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Օմեր Չելիքը նշել է, որ 10 մշակութային արժեք ներկայացնող կառույցներ հայտնվել են ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ժամանակավոր ցանկում, որոնց թվում է նաև Վանի Աղթամար կղզու եկեղեցին։ Սուրբ Խաչ եկեղեցին վերանորոգումից հետո վերաբացվել է 2010 թվականին: Այժմ եկեղեցին գործում է որպես թանգարան, իսկ թուրքական կառավարությունը թույլատրում է այստեղ պատարագ անցկացնել տարին ընդամենը մեկ անգամ: Նշենք, որ մեկ այլ համաշխարհային մշակութային ժառանգություն համարվող հայկական պատմական Անի քաղաքը, որը ներկայում գտնվում է հայ-թուրքական սահմանի մոտ՝ Թուրքիայի հատվածում, 2012 թվականից ներառված է ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ժամանակավոր ցանկում, սակայն Թուրքիայում փորձում են այն ընդգրկել մշտական ցանկում, ինչի համար էլ աշխատանքներ են իրականացվում: Թուրքական կողմը փորձում է աշխատանքներն ավարտին հասցնել 2016 թվականին: