Բավ է պառակտվել
16-12-2019 16:53

“Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ” խաղի պետական ֆինանսավորումը դադարեցվել է։ Խաղավարը դրամահավաք է սկսել

“Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ” հեռուստահաղորդման խաղավար Կարեն Քոչարյանը երկուշաբթի տեսանյութ է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, տեղեկացնելով, որ կառավարությունն այս տարի դադարեցրել է ծրագրի ֆինանսավորումը։

“Արդեն 17 տարի է, ինչ “Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ” հաղորդումը հայկական եթերում է։ 17 տարի այն ունեցել է պետական աջակցություն։ Ստացվել է այնպես, որ այս տարի կառավարությունը չի ֆինանսավորում արտոնագիրը, որը մենք ձեռք են բերում ռուսական “Игра ТВ” ընկերությունից, ում պատկանում են ծրագրի բոլոր հեղինակային իրավունքներն”,- ասել է Քոչարյանը։

Նրա խոսքերով, ծրագիրը դիտում են տասնյակ, հարյուրավոր հեռուստադիտողներ, ինչի ապացույցն են ստացվող բազմաթիվ նամակները։

“Մենք սկսում ենք դրամահավաք, որպեսզի այս ժողովրդական ծրագիրը 2020թ․ -ից կրկին հեռարձակվի։ Վստահ եմ, որ կհավաքենք այդ գումարն ու ծրագիրը նորից եթերում կլինի։ Ծրագիրը երբեք քաղաքականացված չի եղել անկախ այն բանից, թե ովքեր են եղել խաղի մասնակիցներն”,- ասել է Քոչարյանը։

Հեռուստածրագրի վարողն ասել է, որ ծրագիրը պետք է շարունակի եթեր դուրս գալ ի հեճուկս նրանց, ովքեր համարում են, որ Հայաստանում ինտելեկտուսլ հեռուստատեսություն չի կարող լինել։

“Ես հայտարարում եմ մեր հեռուստադիտողներին, որ ինտելեկտուալ հեռուստատեսություն լինելու է։ Քանի որ մեր ակնդիրների բանակը շուրջ 200հազ մարդ է, մենք պարզապես նստել ու հաշվել ենք, որ եթե յուրաքանչյուրը տա ընդամենը հազար դրամ (շուրջ $2)՝ հայկական “Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ” ծրագիրը կմնա եթերում”,- ասել է նա։

Մի փոքր ավելի ուշ Քոչարյանը նոր գրառում է արել իր էջում, նշելով, որ արտոնագրի գումարը կազմում է 17մլն ՀՀ դրամ գումարած 3.4 մլն ԱԱՀ (գումարային շուրջ $42,7հազ․) ։

“Որ պահին այդ գումարը հավաքվի՝ մենք դրամահավաքը կկանգնեցնենք: Ամեն ինչ թափանցիկ է լինելու: Յուրաքանչյուր լումայի համար հաշվետու եմ այնպես, ինչպես մինչ օրս հաշվետու եմ եղել կառավարությանը”,- գրել է նա։

Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ” ծրագիրը հայկական եթեր է հեռարձակվել 17 տարի և մեծ արձագանք ստացել թե հայաստանյան հասարակության, այնպես էր սփյուռքի շրջանում։ 2019թվականից ծրագիրը սկսել է հեռարձակվել հայերենով։