Բավ է պառակտվել
01-02-2023 14:24

Բոլդուինին մեղադրանք է առաջադրվել ոչ կանխամտածված սպանության մեջ․ CNN

Նյու Մեքսիկո նահանգի դատախազությունը դերասան Ալեք Բոլդուինին պաշտոնապես մեղադրանք է առաջադրել օպերատոր Գալինա Հաթչինսի սպանության համար, ով մահացել է ««Ժանգը» ֆիլմի նկարահանման հրապարակում կրակոցից։ Այս մասին երեքշաբթի հայտնել է CNN հեռուստաալիքը՝ վկայակոչելով գերատեսչության ներկայացուցիչներին։

Տեղեկացվում է, որ նույն մեղադրանքն է առաջադրվել նկարահանող խմբի զինագործն Հաննա Գուտերեշ-Ռիդին։ Նշվում է, որ փաստաբանները հայտարարել են իրենց պաշտպանյալների անմեղության մասին։

Գործը վարող դատախազ Մերի Քարմակ-Ալթվեյսը, հունվարի 19-ին հայտարարել էր, որ որոշել է մեղադրանք առաջադրել Բոլդուինի եւ Գուտերեշ-Ռիդին, ընդ որում՝ երկու տարբեր մեղադրանքներ չկանխամտածված սպանության հոդվածով, որպեսզի հետագայում դատարանում պարզվի, թե երկու օրնախախտումներից որին են համապատասխանում Բոլդուինի և Գուտերեշ-Ռիդի գործողությունները։

2021 թվականին «Ժանգը» ֆիլմի նկարահանումների ընթացքում Բոլդուինը, ով նաև ֆիլմի պրոդյուսերներից մեկն է կրակել է զենքից, որն, ինչպես պարզվել է հետագայում, լիցքավորված է եղել մարտական փամփուշտներով, որի արդյունքում վիրավորվել են Հաթչինսն ու ռեժիսոր Ջոել Սոուսը։ Վերջինս մի քանի ժամ անց դուրս է գրվել հիվանդանոցից, բժիշկներին չի հաջողվել փրկել օպերատորին։ Նկարահանումները դադարեցվել են։