Բավ է պառակտվել
15-11-2020 14:12

Դադիվանքն ու Ղազանչեցոցը կլինեն Վլադիմիր Պուտինի անձնական պաշտպանության տակ

Դադիվանքն արդեն գտնվում է ռուս խաղաղապահների հսկողության ներքո, և նրան որևէ վտանգ չի սպառնում: Այս մասին երեկ՝ նոյմբերի 14-ին տեղեկացրեց Մայր աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահան Մելիքյանը:

Երեկ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Ղազանչեցոցի և Դադիվանքի մասով զրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Զրույցի ժամանակ ՌԴ նախագահն Ալիևին ասել է, որ Դադիվանքն ու Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին իր անձնական պաշտպանության տակ են լինելու:

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։ Հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմ, որի տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։