Բավ է պառակտվել
23-05-2015 09:35

Կաննում Դեպարդյեն ասել է, թե ինչքան է սիրում Պուտինին

Դերասան Ժերար Դեպարդյեն Կաննի կինոփառատոնում իր ելույթի ժամանակ պատմել է իր վերաբերմունքի մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդեպ և Ուկրաինայի կոնֆլիկտի մասին: «Վլադիմիր Վլադիմիրովիչին ես լավ գիտեմ և շատ եմ սիրում: Ես հաճախ եմ լինում ԽՍՀՄ-ում»,-հայտարարել է դերասանը՝ անմիջապես իրեն ուղղելով և նշելով՝ ավելի ճիշտ Ռուսաստանում: Դեպարդյեն ընդգծել է, որ շոկի մեջ է Ուկրաինայի հետ կոնֆլիկտից, բայց դրանից ոչինչ չի հասկանում: «Կոնֆլիկտներն իմ իրավասության մեջ չեն մտնում: Բայց գիտեմ, որ եթե Ղրիմը պատկաներ ԱՄՆ-ին, ամեն ինչ այլ կերպ կլիներ: Մտածեք դրա մասին»,-բացատրել է նա: