Բավ է պառակտվել
16-11-2015 18:00

«Մանկական Եվրատեսիլ». Միկայի առաջին փորձը (լուսանկարներ, տեսանյութ)

«Մանկական Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթի հայաստանյան ներկայացուցիչ Միկան (Միքայել Վարոսյան) իր առաջին փորձն է ունեցել եվրատեսիլյան բեմում` հենց սկզբից ցույց տալով էներգիայով լի շոու: Այս մասին գրված է մրցույթի պաշտոնական կայքում: «Բեմը շատ գեղեցիկ է, իմ զգացողությունները շատ դրական են: Ես երջանիկ եմ»,- փորձից հետո ասել է Միկան: Նա նաև նշել է է, որ իր երազանքն էր հանդես գալ «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում: 

Նա հանդես է գալու «LOVE» երգով: Երգի երաժշտության հեղինակն է Լիլիթ Նավասարդյանը, խոսքերի հեղինակը՝ Ավետ Բարսեղյանը, երաժշտության և խոսքերի համահեղինակն է Միքայել Վարոսյանը: Հիշեցենք, որ մրցույթն այս տարի կանցկացվի նոյեմբերի 21-ին Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում: Այս տարվա նշանաբանն է #Discover (Բացահայտի՛ր): Մրցույթին կմասնակցի 17 երկրի ներկայացուցիչ: Միկան ելույթ է ունենալու 11 համարի ներքո: