Բավ է պառակտվել
10-08-2016 14:23

«Մանկական եվրատեսիլ-2016»-ին Հայաստանը կներկայանա դուետով

«Մանկական եվրատեսիլ» երգի միջազգային հեղինակավոր մրցույթին այս տարի Հայաստանը կներկայացնեն Մերի Վարդանյանն ու Անահիտ Ադամյանը:

Հանրային հեռուստաընկերության ստեղծագործական խմբի որոշմամբ՝ հենց նրանք կլինեն հայաստանյան պատվիրակները ճանաչված մրցույթում եւ ելույթ կունենան դուետով:

13-ամյա Անահիտ Ադամյանը թեեւ ծնվել է Սոչի քաղաքում, այնուամենայնիվ, հայրենիքի հետ կապը շատ ամուր է: Երաժշտական առաջին պրոֆեսիոնալ քայլերը սկսել է 2013 թ-ից, ուսանել նաեւ Հայաստանում: Անահիտը Ռուսաստանում մասնակցել է մանկական «Голос» նախագծի ընտրական փուլին, ինչպես նաեւ Իգոր Կրուտոյի ակադեմիայի «Битва талантов» նախագծին, որտեղ դարձել է ֆինալիստներից մեկը:

Իսկ ահա 13-ամյա Մերի Վարդանյանը ծնվել է Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում: Երաժշտական պրոֆեսիոնալ առաջին քայլերն արել է 2011 թվականից եւ սկսել է ուսանել «Դո-Ռե-Մի» վոկալ դպրոցում: Մերին եւս մասնակցել է տարբեր միջազգային մրցույթների: 2015 թ-ին մասնակցել է երաժիշտ-կատարողների «Վերածնունդ» միջազգային մրցույթ -փառատոնին եւ արժանացել գլխավոր մրցանակի: 2016 թ-ին «Ազգերի բարեկամություն» միջազգային մրցույթում արժանացել է առաջին մրցանակի։

Նշենք, որ «Մանկական եվրատեսիլ»-ն այս տարի կկայանա նոյեմբերի 20-ին Մալթայի մայրաքաղաք Վալետտայում, որը 2-րդ անգամ է հյուրընկալում մրցույթը: