Բավ է պառակտվել
18-11-2019 17:51

“Ես հայկական պապիկ եմ”․ Դիբրով

Հեռուստահաղորդավար Դմիտրի Դիբրովը կանգնած է եղել ռուսաստանյան հեռուստատեսության ակունքներում և գիտի ցանկացած հարցի պատասխանը: Իզուր չէ, որ նա այսքան տարի վարում է Առաջին ալիքի “Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր” հեռուստախաղը: Այսօր լրանում է առավել ճանաչելի ձայն ունեցող շոումենի 60-ամյակը։ “Իմ դուստր Լադա ապրում է Ֆրանսիայում: Ի դեպ, ես պապիկ եմ. հունվարին ծնվել է իմ թոռնուհի Միան: Չգիտես ինչու, աղջիկս բոլոր փարիզցիներից հայ ընտրեց: Զարմանալի է։ Հիմա ես հայկական պապիկ եմ, իսկ կինս 30 տարեկան հասակում՝ հայկական տատիկ։ Շուտով մեկնելու եմ Չուլպան Խամատովայի հետ, նա ինչ-որ բարեգործական ծրագիր է անում այնտեղ, հուսով եմ ՝ կտեսնեմ փոքրիկին”, - ասել է Դիբրովը StarHit- ին տված հարցազրույցում: