Բավ է պառակտվել
19-06-2015 09:00

Արմեն Ջիգարխանյանը հեռացել է իր թատրոնի տնօրենի պաշտոնից

Անվանի դերասան և ռեժիսոր Արմեն Ջիգարխանյանի մոսկովյան թատրոնի նոր տնօրեն է դարձել Վիտալինա Ցիմբալյուկ - Ռոմանովսկայան: Ջիգարխանյանը սեփական թատրոնում զբաղեցրել է թատրոնի նախագահի պաշտոնը:
Ջիգարխանյանը Ցիմբալյուկ - Ռոմանովսկայային իր նախկին պաշտոնում առաջարկել է` հաշվի առնելով, որ նա թատրոնում աշխատում է 8 տարի և ճանաչում է կոլեկտիվին: Ջիգարխանյանը հույս է հայտնել, որ նա կարդարացնի իրենց սպասելիքները:
Միևնույն ժամանակ Մոսկվայում թատրոնների տնոօրենների խորհրդակցությանը Ջիգարխանյանը խոստովանել է, որ իր թատրոնը ծանր ֆինանսական վիճակում է, ունի նոր տնօրենի և մշակութային աջակցության կարիք:
Վիտալինա Ցիմբալյուկ - Ռոմանովսկայան նախկինում Ջիգարխանյանի թատրոնում զբաղեցրել է երաժշտական մասի ղեկավարի պաշտոնը: