Բավ է պառակտվել
20-09-2016 09:42

Բրեդ Փիթն ու Անջելինա Ջոլին ամուսնալուծվում են

Արևմտյան լրատվամիջոցներում տեղեկություն է տարածվել, որ հոլիվուդյան զույգ Բրեդ Փիթն ու Անջելինա Ջոլին ամուսնալուծության գործընթաց են սկսել:

Ըստ որոշ տվյալների՝ Փիթի և Ջոլիի հարաբերությունները վերջնականապես փչացել են դերասանի և Մարիոն Կոտիյարի սիրավեպից հետո:

Բացի այդ, պարբերականը նշում է, որ Փիթը մեկ ամիս առաջ չի նշել կնոջ հետ պսակադրության երկրորդ տարելիցը: Դրա փոխարեն Փիթը հանգիստն է վայելել ընկերների հետ Խորվաթիայում: Դերասանը ծրագրում է բնակություն հաստատել այնտեղ և արդեն Ադրիատիկ ծովի ափին իր համար փոքրիկ բնակարան է ընտրել։ Լրագրողների կարծիքով, դա հաստատում է Բրեդ Փիթի` ընտանիքից բաժանվելու մտադրությունը:

Փիթ և Ջոլի զույգն ամուսնացել է 2014թ-ի օգոստոսի 23-ին: Նրանք 6 երեխա ունեն՝ 15-ամյա Մեդոքսը, 12-ամյա Փաքսը, 11-ամյա Զահարան, 10-ամյա Շայլոն և 8 ամյա Վիվիենն ու Նոքսը: