Բավ է պառակտվել
26-09-2016 10:38

Ջոլին ուրիշ տուն է տեղափոխվել և չի պատասխանում Փիթի զանգերին

Սա ապահարզան չէ, այլ Աստված գիտի ինչ:  Հայտնի է դարձել, որ 41-ամյա Անջելինա Ջլին չի պատասխանում իր ապագա նախկին ամուսնու հեռախոսազանգերին, ու առհասարակ դերասանուհին երեխաների հետ տեղափոխել է Մալիբու՝ իրենց մյուս տունը:  Ջոլիի հարեւաններն այստեղ Ջուլիա Ռոբերթսն ու Շոն Պենն են:
Հետոն ավեի հետաքրքիր է: Դերասանուհուն այս ողբերգական պահին մխիթարում  հոլիվուդյան աստղ, սրտակեր Ջոննի Դեպպը:

Անջելինա Ջոլին ինքն է դիմել Ջոննիին եւ օգնություն խնդրել նրանից ու ի դեպ Դեպպի խորհուրդով նա դիմել է փաստաբան Լաուրա Վասսերին ( որը զբաղվում է Դեպպի ու Էմբեր Հերդի ամուսնալուծությամբ):

 «Էնջին միշտ էլ պաշտում էր Դեպպին: Իսկ երբ նրանք միասին նկարահանվեցին:

 «Զբոսաշրջիկը» ֆիլմում ՝ նրանք լավ ընկերներ դարձան: Երբ հայտնի դարձավ, որ Դեպպը բաժանվում է, Ջոլին հաճախ էր զանգում Դեպպին, փորձում էր հանգստացնել նրան: Հիմա էլ Անջելինա Ջոլին է հաճախ Դեպպից խորհուրդ հարցնում»,- հայտնել է մոտ կանգնած աղբյուրը: