Բավ է պառակտվել
26-01-2016 16:20

Ջոնի Դեփը պատրաստվում է կրկին հայր դառնալ

Հոլիվուդյան դերասան Ջոնի Դեփի երիտասարդ կինը` դերասանուհի Ամբեր Հարդը, հղի է իր առաջնեկով:
Նրանց փոխանցմամբ՝ 29-ամյա դերասանուհին հրաժարվել է ալկոհոլի օգտագործումից, հաճախ դիպչում է որովայնին ու շոյում այն: Մինչդեռ 52-ամյա Դեփն այլևս չի ծխում կնոջ ներկայությամբ, ինչը շատ է զարմացրել նրա ընկերներին, որոնց պնդմամբ՝ դերասանը ողջ կյանքում մոլի ծխող է եղել։ 
Քաջատեղյակ աղբյուրների համաձայն՝ նրբակազմ շիկահերը գտնվում է հղիության առաջին եռամսյակում: Զույգը դեռևս չի ցանկանում հրապարակային հայտարարությամբ հանդես գալ։ 
Հայտնի է, որ Դեփի համար սա կլինի 3-րդ երեխան: Վանեսա Պարադիի հետ ամուսնությունից նա ունի որդի և դուստր։