Ջորջ ու Ամալ Քլունիները, Ռիչարդ Գիրը, Սալմա Հայեքը մասնակցել են Հռոմի պապ Ֆրանցիսկոսի դասընթացին Վատիկանում: Դասընթացը նվիրված էր փախստականների հարցերին: Հռոմի պապը բավականին մեծ ուշադրություն է դարձնում այս խնդրին:
Անցած ամիս նա արդեն սիրիացի փախստականների երեք ընտանիքների Լեսբոս կղզուց Վատիկան է տեղափոխել ու մտադիր չէ այսքանով սահմանափակվել:
Սալմա Հայեքը ամուսնու՝ Ֆրանսուա Անրի Պինոյի ու դստեր՝ Վալենտինայի հետ էր։ Ռիչարդ Գիրը ելույթ ունեցավ:
Ջորջ Քլունին, Սալմա Հայեքը ու Ռիչարդ Գիրը ակտիվ մարդասիրական գործունեություն են ծավալում, ինչի մասին միջոցառման ընթացքում նշել է նաեւ Հռոմի պապը՝ դերասաններին հանձնելով մեդալներ իրենց կատարած աշխատանքի համար: