Բավ է պառակտվել
26-05-2015 09:53

Բի Բի Քինգի դուստրերի կարծիքով՝ իրենց հորը թունավորել են

Օրերս կյանքից հեռացած բլյուզի լեգենդ Բի Բի Քինգի դուստրերը մեղադրում են նրա մենեջերին և օգնականին հորը թունավորելու մեջ։ Քարեն Ուիլյամսն ու Փաթի Քինգը կարծում են, որ իրենց հորը սպանել են մենեջեր Լավերն Թոնին և անձնական օգնական Մայրոն Ջոնսոնը։ Իրավապահները նշել են, որ արտիստի մահվան հանգամանքները ստուգվում են սպանությունների հարցերով բաժանմունքի մասնագետների կողմից։ Քինգի դին վերադարձրել են դիահերձարան՝ ավելի մանրակրկիտ հերձման համար, որի արդյունքները պատրաստ կլինեն 8 շաբաթվա ընթացքում։ Հիշեցնենք, որ Բի Բի Քինգը մահացել էր մայիսի 15-ին՝ 89 տարեկանում։