Բավ է պառակտվել
06-06-2016 13:50

Քիմ Քարդաշյանի տունը ոչնչացման սպառնալիքի տակ Է հայտնվել

ԱՄՆ–ի Լոս Անջելես քաղաքի կենտրոնից հյուսիս-արևմուտք ուղղությամբ մոլեգնում են անտառային հրդեհները: Հնարավոր ոչնչացման գոտում են հայտնվել 3 հազար տներ, այդ թվում` հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի առանձնատունը:

Կիրակի` հունիսի 5-ին, օրվա կեսին երեք առանձնատուն և մի քանի մունիցիպալ շենքեր արդեն վնասվել են: Իշխանությունները ստիպված են եղել տարհանել երեք բնակելի թաղամասեր: Շուրջ 600 մարդ ստացել է պարտադիր տարհանման հրաման, վտանգի տակ հայտնված մյուս բնակիչներին խնդրել են հեռանալ պոտենցիալ վտանգավոր թաղամասերից:
Լոս Անջելեսի մերձակայքում հրդեհը բռնկվել է էլեկտրահաղորդման գծերի վնասումից։ Գծերի հենասյուներից մեկին ավտոմեքենա է բախվել, ինչից հետո այն ընկել է, ինչի հետևանքով բռնկվել է ներքևում գտնվող չոր խոտը:

2008 թ.-ի աշնանը անտառային հրդեհները ոչնչացրեցին Լոս Անջելեսի հյուսիսում գտնվող ավելի քան 500 շարժական ամառանոցային տներ: Այդ ժամանակ մոտ 10 հազար մարդ տարհանվեց Սիլմար, Նոլվուդ և Պորտեր-Ռենչ արվարձաններից, իսկ Կալիֆոռնիայի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցնեգերը ստիպված եղավ արտակարգ իրավիճակ հայտարարել: