Բավ է պառակտվել
27-10-2016 06:49

Հայոց արքաների հնագույն դամբարանը կբացվի հանդիսավոր պայմաններում

Հայոց արքաների դամբարանը (4-րդ դար) կբացվի հանդիսավոր պայմաններում, չորեքշաբթի կառավարության հարց ու պաատսխանի ընթացքում ասաց Հայաստանի մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը` պատասխանելով պատգամավորի առաջարկին։

Պատգամավոր Արագած Ախոյանը պատմեց, որ Աղցք գյուղի պեղումների ժամանակ հայտնաբերվել են երեք դամբարաններ, որոնցից երկուսը բացելուց հետո հայտնաբերվել են հայ թագավորների աճյունները։ Ինչպես նշեց պատգամավորը, հաշվի առնելով գտածոյի արժեքայնությունը, այս տեղանքը կարող է հայերի համար գլխավոր սրբատեղի դառնալ, ինչի կապակցությամբ նա առաջարկեց բացել երրորդ դամբարանը բարձրաստիճան պաշտոնյաների ներկայությամբ։

«Կարծում եմ, որ այս առաջարկությունը դրական է, և հնարավոր է երրորդ դամբարանը բացել հանդիսավոր պայմաններում, բարձրաստիճան հյուրերի ներկայությամբ»,– ասաց Ամիրյանը։
Նա միաժամանակ ընդգծեց, որ կառավարությունը բազմիցս միջոցներ է ուղղել Ախցք գյուղի` Արշակունիների հարստության հայոց արքաներին պատկանող դամբարանի ցուցանմուշների վերականգնմանը, նորոգմանն ու պահպանմանը։

Մասնավորապես, 2014 թվականին տվյալ նպատակներին ուղղվել է 15 մլն դրամ, իսկ 2015–2017 թվականներին ամեն տարի նախատեսված է 17 միլիոնական դրամ։

Ախցք (Ձորափ) գյուղը գտնվում է Երևանից ոչ հեռու, որտեղ հայ 4–րդ դարի թագավորների գերեզմանատունն է, և այն թվագրվում է 359-360 թվականներով։

Վեհաշուք գերեզմանոցի փոխարեն այստեղ կառուցված է թափակ կտուրածածկ ոչ մեծ տարածք։ Աստիճանները տանում են նկուղային հարկ։ Դամբարանը լուսավորվում է դռան անցքից եկող լույսով։ Քարե սյուների վրա պահպանված են որսորդության կիսամաշ տեսարաններ։ Ներսում ոչ մեծ խորան է, քարե քարադագաղներ կան։ Մուտքից դեպի ձախ, ըստ ավանդության, հուղարկավորվել են Արշակունիների տան հեթանոս արքաները, իսկ աջից` քրիստոնեություն ընդունածները։

Գերեզմանատանը կիպ կառուցված է 4–րդ դարի քրիստոնեական տաճար։ Դրա ավերակները պահպանվել են մինչ օրս։ Պահպանվել են նաև կողապատերի, խորանի, սյուների մնացորդներ։ Կան նաև ստորգետնյա լաբիրինթոսներ, որոնք քիչ են ուսումնասիրված։