Բավ է պառակտվել
09-08-2021 11:40

Ջենիֆեր Լոպեսը պատմել է Բեն Աֆլեքին երեխա լույս աշխարհ բերելու ծրագրերի մասին

Ամերիկացի երգչուհի եւ դերասանուհի Ջենիֆեր Լոպեսը պատմել է իր սիրեցյալ Բեն Աֆլեքից երեխա լույս աշխարհ բերելու ծրագրերի մասին: 52-ամյա արտիստուհին մտադիր չէ ձգձգել այդ հարցը։ Կրկին մայրանալ նա պատրաստվում է արդեն հաջորդ տարի։ Այս մասին լրագրողներին հայտնել է հոլիվուդյան աստղի ընկերուհիներից մեկը։

Ինչպես հայտնի է, Լոպեսին մայրությունը հեշտ չի տրվել։ Նա արհեստական բեղմնավորման մի քանի անհաջող փորձ է ունեցել: 2008 թվականին, ամուսնացած լինելով երգիչ Մարկ Էնթոնիի հետ, երգչուհին լույս աշխարհ է բերել երկվորյակներին՝ Էմմիին և Մաքսիմիլիանին։

Հայտնիների շրջապատի աղբյուրը հայտնել է, որ շուտով նրա ժառանգները կարող են եղբայր կամ քույր ունենալ, իսկ գուցե երկուսն էլ միանգամից: Այս մասին երկվորյակներին արդեն զգուշացրել են։ Լոպեսը հասկանում է, որ իր տարիքում կարող են հղիանալու հետ կապված որոշակի դժվարություններ առաջանալ, սակայն իր գաղափարից չի հրաժարվում։

«Ջենի համար դա կարող է բավական ուշ լինել։ Բայց նա համոզված է, որ իր և Բենի ճակատագիրը մեծ ու զվարճալի ընտանիք ունենալն է։ Բենն ունի երեք երեխա Ջեյ Լոն ունի երկուսը․․․ Բենը գտնում է, որ դա հիանալի գաղափար է, - աղբյուրին մեջբերում է Heat World-ը։

Լոպեսի հիշյալ ընկերուհին հայտնել է, որ արտիստուհին որդեգրումը չի դիտարկում, եթե ինքը չկարողանա հղիանալ։ Այդ դեպքում երեխան կունենա փոխնակ մայրը։ Բայց մինչ դա տեղի է ունենում, հայտնի մարդիկ մտադիր են օրինականացնել իրենց հարաբերությունները։