Բավ է պառակտվել
17-04-2014 13:59

Հայրենական արտադրության «Ելք չկա» Գ/Ֆ կներկայացվի Կաննի կինոշուկայում

Մայիսի 14-25-ը տեղի կունենա Կաննի 67-րդ կինոփառատոնը, որի ժյուրիի կազմը կկգլխավորի նորզելանդացի ռեժիսոր և սցենարի հեղինակ Ջեյն Քեմփիոնը:
Այս տարի ՀՀ Ազգային կինոկենտրոնի առաջարկով «Ելք չկա» և «Թևանիկ» ֆիլմերը կներակայացվեն Կաննի կինոփառատոնի շրջանակներում կազմակերպվող կինոշուկայում. «Մեծ հույսեր ունենք, որ արտասահմանցի գործընկերների կողմնից հավանության կարժանանա ֆիլմն ու կթարգմանվի այլ լեզուներով: Ենթադրում ենք, եթե ոչ ֆիլմն ապա սցենարը կարժանանա հավության և գուցե համաշխարհային կինոարտադրողների հետ համագործակցության եզրեր գտնենք՚, -այսօր կայացած ասուլիսի ընթացքում նշեց ֆիլմի պրոդյուսեր և գլխավոր դերակատար Կամո Ունանյանը:
Պրյոդուսորը նաև տեղեկացրեց, որ աշնանը ֆիլմը կթարգմանվի ռուսերոնով և կցուցադրվի Ռուսաստանի վեց տարբեր քաղաքներում:
Նշենք, որ 83 րոպե տևողությամբ ֆիլմն այսօրվա կյանքի մասին է` ինչպես են ապրում մարդիկ իրական կյանքում. սիրում, ատում, դավաճանում ու դավաճանվում:
Gisher.news-ի այն հարցին թե նմանատիպ ֆիլմերից ինչո՞վ է սա տարբերվում Կամո Ունանյանը պատասխանեց. «Մեր ֆիլմը ուսուցողական ու դասիարակչական բնույթ ունի: Ֆիլմը հիշեցնում է. պատրաստ եղեր, քանզի կգա մի պահ, երբ կհասկանաս, որ այլևս ԵԼՔ ՉԿԱ և միակ մարդը, ով կարղ է քեզ փրկել դա ԴՈՒ ես»: Գեղարվեստակն ֆիլմի նկարահանումները կատարվել են նախորդ տարվա օգոստոսին` Հայաստանում և Վրաստանում: «Ելք չկա»-ի պրեմիերան կայցել է փետրվարի 15-ին՝ Երևանում: