Բավ է պառակտվել
08-02-2014 14:34

՛՛Ելք չկա՛՛. Հայկական առաջին կրիմինալ ֆիլմի բյուջեն կազմել է 160 հազար ԱՄՆ դոլար

 Այսօր, հրավիրված ասուլիսին, ՛՛Ելք չկա՛՛ հայկական առաջին կրիմինալ դրամայի սցենարի հեղինակ Հարություն Ղուկասյանն ասաց, որ այն էկրան կբարձրանա փետրվարի 14-ին և որ ամենակարևորն է՝ սերիալներից շատ բանով է տարբերվելու: Ըստ սցենարիստի, այստեղ բավականին լուրջ աշխատանքներ են տարվել, բացի այդ, ֆիլմը կոմերցիոն նպատակներ չունի:
Ըստ ֆիլմի պրոդյուսեր, դերակատար Կամո Ունանյանի . ֆիլմն այսօրվա խնդիրների ու հաջողությունների մասին է, ինչը բավականին ուսուցողական է: Ըստ պրոդյուսերի, այն մարդիկ ովքեր վատ սովորություններ ունեն՝ լավ բաներ կսովորեն ֆիլմից:


Դերասան Արմեն Մարությանը հավելեց, որ ֆիլմում մեծ տեղ է տված ընկերասիրությանը, այդ արժեքները կզգանք , միայն ֆիլմը նայելիս:
Ֆիլմը տևում է 83 րոպե, բյուջեն կազմել է 160 հազար դոլար: Գումարը տրամադրել է ֆիլմի պրոդյուսեր, կարատեի աշխարհի չեմպիոն՝ Կամո Ունանյանը:
Երևանյան կինոթատրոններում ֆիլմը ցուցադրվելուց հետո, այն շարունակական կլինի Հայաստանի մարզերում, նաև ԱՄՆ-ում: