Բավ է պառակտվել
31-03-2014 16:30

Տաղանդավոր երգիչ Էլթոն Ջոնը ամուսնանում է տղամարդու հետ

Բրիտանացի երգիչ Էլթոն Ջոնն ու Դևիդ Ֆըրնիշը պաշտոնապես կամուսնանան: Հիշեցնենք, որ Անգլիայում և Ուելսում շաբաթ օրվանից ուժի մեջ մտավ օրենք, որը թույլ է տալիս միասեռական զույգերի ամուսնություններ: Երգիչը ասել է, որ իրենց ամուսնության արարողությունը բավականին համեստ պայմաններում կնշվի.՛՛Մենք շատ ուրախ ենք դրա համար՛՛,-նշել է Ջոնը: Ֆըրնիշը Las Vegas Review-Journal-ին պատմել է, որ արարողությունը տեղի կունենա Անգլիայի ամուսնությունների գրանցման գրասենյակներից մեկում մայիս ամսին: Զույգը քաղաքացիական ամուսնության մեջ է 2005 թվականից: Քաղաքացիական միություն կնքելուն նվիրված՝ Վինձորում կազմակերպված արարողությունը բարձրակարգ իրադարձություն էր եղել՝ 650 հյուրերով: Ֆըրնիշի խոսքով՝ ամուսնությունն ավելի համեստ կլինի: «Երեխաների հետ ամեն ինչ այլ կերպ է: Մտածում եմ՝ մայիսին մենք ընդամենը կգնանք գրանցման գրասենյակ, կվերցնենք մեզ հետ երեխաներին և վկաների»,-ասել է նա։ «Այս նոր օրենքի փոփոխությունն ուրախալի է, և մենք պետք է այն նշենք: Մենք չպետք է ասենք. «Դե մենք արդեն քաղաքացիական միություն ունենք ու չենք պատրաստվում զուր անհանգստանալ և ամուսնանալ: Մենք կամուսնանանք»,- ասել է Էլթոն Ջոնը: