Բավ է պառակտվել
25-12-2015 08:54

Էմիր Կուստուրիցան Երևանում է

Հայտնի սերբ ռեժիսոր Էմիր Կուստուրիցան նախօրեին երեկօյան ժամանեց Երևան: Կուստուրիցայի և նրա «The No Smoking Orchestra»-ի համերգը նախատեսված է այսօր Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Հիշեցնենք, որ Կուստուրիցան Երևանում արդեն համերգ ունեցել է` «The No Smoking Orchestra»-ի հետ միասին նա Հայաստան էր ժամանել հինգ տարի առաջ։ Այն ժամանակ նա այցելել էր նաև Փարաջանովի տուն-թանգարան։ Սերբ կինոռեժիսոր Էմիր Կուստուրիցան արժանացել է Եվրոպայի խոշորագույն կինոփառատոների մրցանակների, որոնց թվում են Կաննի կինոփառատոնի 2 «Ոսկե արմավենիները»։ Կուստուրիցան Պատվո լեգիոնի շքանշանի ասպետ է, Սերբիայի Հանրապետության Գիտությունների և արվեստների ակադեմիայի արտասահմանյան անդամ։ Բացի ռեժիսոր լինելուց, Կուստուրիցան նաև «The No Smoking Orchestra» ֆոլք–ռոք խմբի անդամ է։