Աշխարհահռչակ երգչուհի Քրիստինա Ագիլերայի հոկտեմբերի 22-ին կայանալիք երևանյան մենահամերգը հետաձգվել է։ Տեղեկությունը հայտնում է «Հայա» փառատոնը ֆեյսբուքյան իր էջում։
««ՀԱՅԱ» փառատոնը և սիրված երգչուհու անձնակազմը, կիսելով մեր երկրի քաղաքացիների հոգեվիճակը, որոշեցին հետաձգել Քրիստինա Ագիլերայի համերգը Երևանում: Շուտով կհրապարակվի համերգի նոր ամսաթիվը»,– ասվում է հայտարարությունում։