Բավ է պառակտվել
08-08-2019 10:46

Պետերբուրգի Երևանյան պուրակը կձևաորեն փորագրված զարդանախշերով տուֆով

Պետերբուրգում քննարկել են Երևանյան պուրակի բարեկարգման պլանը։ Սմոլնիում այսօր կայացել է աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում ուումնասիրել են Մաքսիմ Աթայանցի ճարտարապետական արվեստանոցում մշակված էսքիզային նախագիծը։ Ավելի վաղ, Հյուսիսային մայրաքաղաքում անցկացված Երևանի օրերի ժամանակ նահանգապետի ԺՊ Ալեքսանդր Բեգլովը հրահանգ է տվել բացել բարեկարգված Երևանյան պուրակը, հայտնել է Արտաքին կապերի կոմիտեի մամլո ծառայությունը։

Հայտնի է, որ պուրակի մուտքի մոտ կկանգնեցվի կամարապատ կոմպոզիցիա՝ Հայաստանի հանրաճանաչ, հրաբխային ծագում ունեցող տուֆից։

“Առաջարկվում է նաև պուրակում տեղադրել փոքրիկ կոմպոզիցիա տուֆից՝ խաղողի ողկույզի փորագրությամբ, ինչն ավանդական է Հայաստանի համար: Ըստ առասպելի ՝ Արարտյան դաշտավայրում առաջին խաղողը տնկել է Նոյը, երբ դուրս է եկել տապանից Համաշխարհային ջրհեղեղից հետո։: Ի հաստատում առասպելի՝ վկայակոչվում են Հայաստանի տարածքում հնագետների կողմից հայտնաբերված գինեգործության հետքերը, որոնք սկիզբ են առնում մ.թ.ա. 4-րդ հազարամյակից”,- ասվել է հաղորդագրությունում։

Հիշեցնենք, որ Վոստանիե փողոցի և Կովենսկի նրբանցքի խաչմերուկում գտնվող անանուն պուրակը ստացել է “Երևանյան” անունն այն բանից հետո, երբ Ալեքսանդր Բեգլովը ստորագրել է Սանկտ Պետերբուրգի անանուն պուրակներին անուններ տալու մասին հրահանգը: