Բավ է պառակտվել
29-03-2016 09:15

Էրոս Ռամազոտիի երևանյան համերգը չի կայանա

Նախատեսվում էր, որ ապրիլին Երևանում պետք է կայանա իտալացի երգիչ, կոմպոզիտոր  Էրոս Ռամազոտի համերգը: Սակայն, երեկ երեկոյան տեղեկանում ենք, որ համերգային շրջագայության պրոդյուսեր Trident Music Srl ընկերությունը հայտարարել է Էրոս Ռամազոտիի՝ Perfetto համերգային շրջագայությունների շրջանակում՝ Ռուսաստանում, Էստոնիայում և Հայաստանում տեղի ունենալիք համերգների չեղարկման մասին։ Որպես պատճառ նշվում է, որ համերգաշրջանի ռուսական կազմակերպչի կողմից բազմիցս խախտվել են մի շարք պայմանագրային կետեր՝ մասնավորապես` ֆինանսական պարտականությունները, որոնք խոչընդոտում են Ռամազոտիի համերգների միջազգային մակարդակով անցկացմանը: 

«Պրոդյուսերական ընկերությունը խորապես ցավում է, որ Բելառուսում մարտի 26-ին տեղի ունեցած համերգից հետո ստիպված է հայտարարել շրջագայության դադարի մասին` ՌԴ-ում, ՀՀ-ում և Էստոնիայում. պատճառը` պայմանագրային կետերի խախտումն է»,- նշել են Ռամազոտիի պրոդյուսերները: «Մենք սպասում էինք մինչև վերջին պահը, քանի դեռ հնարավոր կլիներ ապահովել բարձրակարգ շոու, ինչպես որ նախատեսված էր, սակայն այդպես էլ չստացանք կայանալիք համերգների կազմակերպմանն ուղղված վճարները»,-ասված է հաղորդագրության մեջ:

Իտալացի աշխարհահռչակ երգիչը ապրիլի 26-ին ելույթ պետք է ունենար Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: