Բավ է պառակտվել
19-01-2016 17:12

Հայազգի այս երիտասարդը հմայել է Ջենիֆեր Լոպեսին (լուսանկար)

Անդրեյ Ցվետկովը, ում իրական ազգանունը Նազարբեկյան է, ծնվել է Նյու-Յորքում։ 20-ամյա տղան արդեն հասցրել է համերգներ ունենալ Ռուսաստանի ողջ տարածքում ու Եվրոպայում, աշխատել ինչպես մոդել։ Անդրեյին շատերը կհիշեն նաեւ «Голос» նախագծից, նա Դիմա Բիլանի թիմից էր։ Ներկայումս հայազգի երիտասարդը մասնակցում է ամերիկյան հանրահայտ American Idol երգի մրցույթին։ Ցուցադրվել է նախագծի հերթական մասը, որում Անդրեյը ներկայացել է հայտնի ժյուրիի առաջ ու գրավել նրանց։  «Ես կիսով չափ հայ եմ, կիսով չափ ռուս, և ապրում եմ ԱՄՆ-ում։ Եվ եղել եմ թե ռուսական, թե հայկական, թե ամերիկյան հեռուստաընկերություններում»,- պատմում է Անդրեյը։  Ամերիկյան մրցույթի ժյուրիի անդամներից է հանրահայտ Ջենիֆեր Լոպեսը, ով, լսելով Անդրեյի կատարումը, ասել է․ «Հիանալի ձայն, ակնհայտ է, որ դու հիանալի երգիչ ես։ Ես ասում եմ՝ այո, քեզ երկար ճանապարհ է սպասվում»։ Անդրեյը հաջողությամբ շարունակում է իր մասնակցությունը մրցույթին եւ ժամանակը ցույց կտա, թե նա ինչպիսի հաջողությունների կհասնի։